Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կռիվ տանք հանուն Հայաստանի, Արցախի և մեր ապագայի

Կռիվ տանք հանուն Հայաստանի, Արցախի և մեր ապագայի
12.07.2023 | 08:58

Հիշեք՝ աշխարհին ուժեղ Հայաստան պետք չէ, մեզ ոչ ոք չի օգնի, մենք կարող եք ապավինել միայն մեր ուժերին, ինչպես 90-ներին տղերքն արեցին այն, ինչ կարող էին: Իհարկե հույս ունենալով, որ մենք ավելի ու ավելի լավ կանենք և կշարունակենք իրենց անավարտ գործը:

Ավա՜ղ դեռ չի ստացվում:

Արժանի լինենք մեր նախնիների և հանուն հայկական երկու պետությունների համար կյանքը տված տղերքի հիշատակին, և կռիվ տանք հանուն Հայաստանի, Արցախի և մեր ապագայի:

Նաև ուզում եմ փաստել, որ երբեք չեն հաղթի այն ժողովրդին, որի մեջ շարքային քաղաքացին կզգա և կտեսնի, որ իրենք պաշտպանում են իրենց սեփական իշխանությունը՝ քրտնաջան աշխատավոր ժողովրդի իշխանությունը:

Որ նրանք տեր են կանգնում պետությանը, որի հաղթանակը հնարավորություն կտա իրենց և իրենց երեխաներին ապրել և արարել ու վայելել բոլոր բարիքները՝ կրոնը, ընտանիքը, աշխատանքը, մշակույթը, առողջապահությունը, վաղվա օրվա նկատմամբ հավատքը և այլն:

Եվ այս ամենի միակ ճանապարհը մեր երկրի վերադարձն է սոցիալական արդարությանը:

Վերադարձ, որը կփրկի թե՛ երկիրը, թե՛ ժողովրդին։ Միայն այդ դեպքում մեր երեխաներն ու թոռներն ապագա կունենան։

Բոլորը պետք է հասկանան, որ այս վայրի կապիտալիզմը բոլորին ստրուկ է դարձնելու, և միայն մի խումբ սրիկաներ են օգտվելու ժողովրդի քրտինքով ստեղծված և շենացրած պետության բարիքներից, ինչպես ռուսը կասեր՝ «как сыр в масле»:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. «Կենաց օրենքն է հնուց հավաստում` ճորտը կռվում է, տերը` ճարպոտում»:

Հանճարեղ Ֆիրդուսի

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ